Մատչելիության հղումներ

Չելյաբինսկի մարզում ԱԴԾ-ի Մի-8 ուղղաթիռ է կործանվել, 3 մարդ զոհվել է


Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռ, արխիվ
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռ, արխիվ

Չելյաբինսկի մարզում Ռուսաստանի հատուկ ծառայություններին պատկանող Մի-8 ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է ТАСС պետական գործակալությունը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։

Ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ ուղղաթիռն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։ РИА "Новости"-ի տվյալներով՝ վթարի հնարավոր պատճառ կարող է լինել ուղղաթիռի սարքավորումների խափանումը։

Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերի խոսքով՝ Անվտանգության դաշնային ծառայության ավիացիոն ջոկատին պատկանող Մի-8-ը կործանվել է Սոսնովսկի շրջանի Կրասնոյե Պոլե գյուղի մոտ։ Բնակիչները, բնակելի շենքերը չեն տուժել, ասել է պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG