Մատչելիության հղումներ

Շահ Չերաղում հարձակման գործով 8 մարդ է ձերբակալվել


Իրան - Շտապ օգնության մեքենաները դեպքի վայրում, Շիրազ, 14-ը օգոստոսի, 2023թ.
Իրան - Շտապ օգնության մեքենաները դեպքի վայրում, Շիրազ, 14-ը օգոստոսի, 2023թ.

Իրանում 8 մարդ է ձերբակալվել կիրակի օրը Շիրազ քաղաքում շիա մահմեդականների սրբավայրում տեղի ունեցած հարձակման գործով: Ըստ պաշտոնական Թեհրանի՝ ձերբակալվածներն օտարերկրացիներ են: Իրանական պաշտոնական լրատվամիջոցներից մեկի՝ «Միզան» գործակալության համաձայն, հարձակման պարագլուխը Տաջիկստանի քաղաքացի է, մյուս ձերբակալվածների ինքնության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Շահ Չերաղի դամբարանի տարածքում զինված հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել, 10-ը վիրավորվել են։ Իրանի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել։

Շահ Չերաղը շիա մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկն է: Այստեղ գտնվում է Իմամ Ռեզայի եղբոր՝ Ահմեդ բեն Մուսայի դամբարանը, որն Իրանի շիա մահմեդականների համար երրորդ կարևոր կենտրոնն է Իմամ Ռեզայի սրբավայրից և Ֆաթիմա Մասումեի սրբավայրից հետո:

Նույն վայրում անցյալ տարվա հոկտեմբերին ևս զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 15 մարդ է սպանվել, ևս 30-ը վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG