Մատչելիության հղումներ

Թուրքմենստանը պատրաստ է համագործակցել ԵՄ հետ՝ Տրանսկասպիական գազատարի շինարարության հարցում


Թուրքմենստանն ու Ադրբեջանն արդեն մի քանի տարի է ինչ քննարկում են Կասպից ծովի հատակով անցնող գազատարի շինարարության հարցը։

«Աշխաբադը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵՄ հետ՝ եվրոպական շուկաներ վառելիքի մատակարարման համար նախատեսված Տրանսկասպիական գազատարի շինարարության հարցում», - այսօր հայտարարել է Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը։

«Գազատարի շինարարության գաղափարը, որի հեղինակը Թուրքմենստանն է, ի սկզբանե մեր կողմից դիտարկվում էր որպես ոչ միայն որպես տնտեսական կամ առևտրային ծրագիր, այլև գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովման առանցքային պայման», - հայտարարել է Թուրքմենստանի ԱԳ նախարարը։

Թուրքմենստանն ու Ադրբեջանն արդեն մի քանի տարի է ինչ քննարկում են Կասպից ծովի հատակով անցնող գատազարի շինարարության հարցը։

Մի շարք գնահատականների համաձայն, Ռուսաստանի տարածքը շրջանցող այս ծրագիրը կյանքի կոչելու դեպքում Թուրքմենստանն ի վիճակի կլինի տարեկան 30 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել արևմտյան շուկաներ՝ առաքումների նման տեմպը պահպանելով առնվազն երեք տասնամյակ։

XS
SM
MD
LG