Հարավամերիկյան Էկվադոր պետությունում այսօր սպանվել է նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն։
Քաղաքական գործչի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայրաքաղաք Կիտոյում կայացած նախընտրական հանրահավաքից հետո։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ, մահափորձից հետո ծագած փոխհրաձգության հետևանքով ութ մարդ է վիրավորվել։
Մահափորձին առնչություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել վեց մարդ, հայտնում է Ecuavisa հեռուստաալիքը։ Երկրում 60-օրով արտակարգ դրություն է հայտարարվել։
Սպանությունից մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը Վիլյավիսենսիոյին թիկնազոր էր տրամարդել՝ նրա հասցեին հնչած սպառնալիքների պատճառով։
Օգոստոսի 20-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներից չորսը դադարեցրել են ընտրարշավը։ Սոցիոլոգիական վերջին հարցումները վկայում էին, որ սպանված թեկնածուն առաջիկա ընտրություններում հաղթանակի շանսեր չուներ։