Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում հաշմանդամների հանգստյան տանը հրդեհից 11 մարդ է զոհվել


Հաշմանդամների հանգստյան տան հրդեհը, Վինցենհայմ, Ֆրանսիա, 9 օգոստոսի, 2023թ.
Հաշմանդամների հանգստյան տան հրդեհը, Վինցենհայմ, Ֆրանսիա, 9 օգոստոսի, 2023թ.

Ֆրանսիայում՝ Ստրասբուրգից 50 կիլոմետր հարավ գտնվող Վինցենհայմ ավանում վաղ առավոտյան հրդեհվել է հաշմանդամների հանգստյան տունը: Զոհվել է 11 մարդ:

«Հրդեհը մարվել է, տեսնում եք, միայն ծուխն է մնացել, պատրաստվում ենք հետաքննություն անցկացնել»,- ասել է Վերին Հռենոսի դեպարտամենտի ղեկավար Կրիստոֆ Մառոն:

17 կենվորներ փրկվել են: Նախագահ Էմանյուել Մակրոնը ցավակցություն է հայտնել այդ ողբերգության կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG