Մատչելիության հղումներ

ՊԲ վաշտի հրամանատարը 44-օրյայի ժամանակ «մարտական դիրքի անձնակազմին նահանջի հրաման է տվել»․ գործը դատարանում է


ՊԲ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար Վ․Հ-ն 2020-ի նոյեմբերի 2-ին, մարտական գործողությունների պայմաններում, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմին հրամայել է նահանջել, անձնակազմն էլ կատարել է հրամանը, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով՝ գործն ուղարկվել է դատարան։

Դատախազությունը նաև տեղեկացնում է, որ թեթև մարմնական վնասվածք ստանալու պատրվակով 2020-ի նոյեմբերի 2-ին Վ․Հ-ն դիմել է բուժօգնության և մի քանի օրով ազատվել ծառայողական պարտականություններից, սակայն երեք օր անց՝ շարք վերադառնալուց հետո, տեղեկանալով, որ վաշտի անձնակազմի հետ մեկնելու է մարտական առաջադրանքի, փորձել է համոզել սերժանտ Ա.Մ.-ին՝ արհեստական եղանակով վնասել իր առողջությունը։ Սերժանը ներժել է, Վ ․Հ․-ն էլ նոյեմբերի 6-ին դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհին իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է իր աջ ազդրին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: 2021-ի փետրվարի 16-ին Վ.Հ.-ն ազատվել է պաշտոնից։

Այս տարվա հուլիսի 22-ին Վ․Հ․-ի նկատմամբ քրեկան հետապնդում է հարուցվել՝ զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու և անդամախեղելու, ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածներով։

XS
SM
MD
LG