Թուրքիայում հուլիսին տարեկան գնաճը շուրջ 50 տոկոս է կազմել։ Այդ երկրի Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, տարվա ավարտին գնաճը կհասնի 58 տոկոսի, սննդամթերքն էլ նախորդ տարվա համեմատ թանկ կլինի 60 տոկսով։
Երեք ամիս առաջ ավելի քան երկու անգամ պակաս թիվ էին կանխատեսել՝ 22,3 տոկոս։
Այսչափ բարձր տեմպ կանխատեսելու պատճառներն, ըստ կառույցի, փոխարժեքի տատանումներն են ու սպասվածից ավելի մեծ ներքին պահանջարկը։