Մատչելիության հղումներ

Մեքենան հարվածել է Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան դարպասներին


Այսօր առավոտյան «Մերսեդես» մակնիշի մի մեքենա հարվածել է Մոլդովայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դարպասներին և դիմել փախուստի։

Մոլդավական ոստիկանության տվյալներով՝ մեքենայի վարորդը ձերբակալվել է միջադեպից քիչ անց՝ Քիշնևից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստրաշենի բնակավայրում։

Գործողության հեղինակի և նա դրդապատճառների մասին հավելյալ տեղեկություններ այս պահին չկան։

Միաջդեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած շաբաթավերջին Մոլդովայի իշխանությունը հրահանգեց կրճատել Ռուսաստանի դեսպանատան կազմը՝ դրա աշխատակիցների թիվը 70-ից հասցնելով 25-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG