Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայում ձերբակալել են երկրի նախագահի զոքանչին


Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլ, արխիվ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլ, արխիվ

Հարավային Կորեայի իրավապահները ձերբակալել են նախագահի Յուն Սոկ Յոլի զոքանչին՝ Չոյ Յուն Սունին: Նա մեղադրվում է բանկային փաստաթուղթ կեղծելու համար։ Այդ մասին այսօր հաղորդել է Yonhap լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ դատարանը մերժել է նրա բողոքարկումը 2021 թվականին կայացված մեկ տարվա ազատազրկման վճռի կապակցությամբ: Նախագահի զոքանչն այն ժամանակ չէր ձերբակալվել։

76-ամյա Չոյ Յուն Սունն իրեն մեղավոր չի ճանաչել և ուշագնաց է եղել, երբ նրա բողոքը մերժվել է:

Նա մեղադրվում է 34 միլիարդ 700 միլիոն վոնի բանկային վկայական կեղծելու համար: Դա հավասար է մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլարի:

Ըստ դատարանի, Չոյ Յուն Սունը 2013 թվականին այդ բանկային կեղծ փաստաթղթով հողատարածքներ է գնել Սեուլից հարավ գտնվող Սեոնգնամ քաղաքում: Վերաքննիչ դատարանը դա ծանր հանցագործություն է համարել:

Կորեայի նախագահի զոքանչը խարդախության համար նախկինում մեկ այլ դրվագով է մեղադրվել:

Ըստ իրավապահների, նա 2015-ին յուրացրել է 1 միլիոն 700 հազար դոլարի չափով գումար, երբ հանրային առողջության ապահովագրության հիմնադրամից նպաստ է ստացել առանց պատկան ծառայությունների թույլտվության ծերերի խնամքի հաստատություն բացելու համար:

Այդ գործով Չոյ Յուն Սունը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն հետագայում՝ 2022 թվականին, Սեուլի դատարանը նրան անմեղ է ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG