Մատչելիության հղումներ

Արզիկ Հարությունյանն Արցախում դատապարտվեց 10 տարվա ազատազրկման


Արցախի դատախազության շենքը Ստեփանակերտում
Արցախի դատախազության շենքը Ստեփանակերտում

Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պետական դավաճանության մեղադրանքով 10 տարվա ազատազրկման է դատապարտել Արզիկ Հարությունյանին։

Արցախի դատախազության հաղորդագրության համաձայն, դատական նիստն անցել է փակ դռների ետևում։

Հայտնի չէ ամբաստանյալն ընդունել է մեղքը, թե՝ ոչ։

Հարությունյանի գործի մասին Արցախի իրավապահները հայտնել էին անցյալ տարվա ամռանը, պնդելով, որ վերջինս լինելով պետական համակարգի աշխատակից, 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց օտարերկրյա գործակալների հետ է հանդիպել Կիևում և Թբիլիսիում, «գումարի, օծանելիքի, պայուսակի և Iphone 11 մոդելի հեռախոսի դիմաց նրանց փոխանցել առաջադրանքով հավաքած տեղեկություններ»՝ Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ։

XS
SM
MD
LG