Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են «Ադրբեջանի հայրենասերներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էլվին Մահմուդզադեին, փոխանցում է ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալությունը։
Նրան ձերբակալել են պատերազմի մասնակիցներից մեկի ներկայացրած բողոքը հետաքննելուց հետո:
Մահմուդզադեն մեղադրվում է վետերանների համար հատկացված դրամական միջոցներից մի խոշոր գումար յուրացնելու համար։
Նրան մեղադրանք են ներկայացրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.2. հոդվածով՝ «կրկնակի խարդախություն՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եղանակով»:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նասիմի շրջանի դատարանը Մահմուդզադեի համար խափանման միջոց է ընտրել կալանքը 4 ամսով: