Մատչելիության հղումներ

ԱՄՆ ֆինանսների նախարարը մեկնում է Չինաստան


ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելեն, արխիվ
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելեն, արխիվ

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն այսօր մեկնում է Չինաստան։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Յելենի այցը կատարվում է նախագահ Ջո Բայդենի հանձնարարականի զարգացման շրջանակում՝ խորացնել շփումները տարբեր, այդ թվում՝ ֆինանսների և համաշխարհային մակրոտնտեսական հարցերի շուրջ, և կտևի մինչև կիրակի:

«Քարտուղար Յելենը պաշտոնյաների հետ կքննարկի մեր երկրների կարևորությունը՝ որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ, մեր հարաբերությունները պատասխանատու կերպով կառավարելու, անմիջականորեն հուզող հարցերի շուրջ շփվելու և գլոբալ խնդիրների լուծման համար միասին աշխատելու կարևորությունը», - ասվում է հաղորդագրությունում:

Բարձրաստիճան պաշտոնյան կիրակի օրը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը ձգտում է Չինաստանի հետ առողջ տնտեսական հարաբերությունների:

Յելենի խոսքով՝ առևտրի և ներդրումների ամբողջական դադարեցումն «ապակայունացնող կլինի ինչպես մեր երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար»։

Յելենի այցին նախորդել է ԱՄՆ պետքարտուղարի այցը Պեկին, որի ընթացքում Էնթոնի Բլինքենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը պայմանավորվել են կայունացնել ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն ու անել ամեն ինչ, որպեսզի տարաձայնությունները չվերաճեն հակամարտության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG