Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կմեկնի Եվրոպա


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հուլիսի 9-ից 13-ը կայցելի Եվրոպա: Նա կուղևորվի նախ Բրիտանիա, ապա՝ Լիտվա, որտեղ գումարվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, դրանից հետո էլ կայցելի ՆԱՏՕ-ին վերջերս անդամակցած Ֆինլանդիա:

«Լոնդոնում նախագահ Ջո Բայդենը կհանդիպի թագավոր Չարլզ երրորդի և վարչապետ Ռիշի Սունակի հետ: Քննարկումների թեման մեր երկու ժողովուրդների սերտ կապերի հետագա ամրացումն է: Ապա նախագահը կմեկնի Վիլնյուս, որտեղ հուլիսի 11-ից 12-ը նախատեսված է ՆԱՏՕ-ի 74-րդ գագաթնաժողովը», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Վիլնյուսից Բայդենը կմեկնի Հելսինկի, որտեղ գումարվելու է Միացյալ Նահանգների և Հյուսիսային Եվրոպայի երկրների գագաթնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG