Մատչելիության հղումներ

Բայդենը հուլիսին կայցելի Ֆինլանդիա, Բրիտանիա և Լիտվա


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 9-ից 13-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Լիտվա և Ֆինլանդիա, կիրակի օրը հայտնել են Սպիտակ տնից։

Ակնկալվում է, որ Լոնդոնում Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և արքայազն Չարլզ III-ի հետ՝ ամրապնդելու երկրների միջև երկկողմ հարաբերությունները։

Լիտվայի մայրաքաղաքում Բայդենը հուլիսի 11-ից 12-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի 74-րդ գագաթնաժողովին։

Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը հուլիսի 13-ին կայցելի Հելսինկի, որտեղ կմասնակցի ԱՄՆ-ի ու սկանդինավյան երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG