Եվրահանձնաժողովը և Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակեցին Մոլդովային աջակցելու` իրենց կողմից մշակված փաթեթը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Մոլդովայի ապագան Եվրամիությունում է։
Մոլդովային աջակցելու հինգ առաջնահերթություն է նշվում՝ նպաստել տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, էներգետիկ անվտանգությանը, ամրապնդել երկրի անվտանգությունը և հակազդել մանիպուլյատիվ տեղեկատվությանն ու դրսի միջամտությանը՝ ներառյալ ապատեղեկատվությունը։
Հրապարակված փաստաթղթում նշված է, որ Մոլդովային աջակցելու ֆինանսավորումը կատարվելու է Եվրամիության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի վերանայման, վերաբաշխման միջոցով, որը Եվրահանձնաժողովն առաջարկել է հունիսի 20-ին։