Ռուսական զինուժը վարժանքներ է սկսել Բալթիկ ծովի երկնքում՝ ավելի քան տասը «Սու 27» կործանիչների մասնակցությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանց նպատակն է ստուգել մարտական և հատուկ խնդիրներ կատարելու պատրաստվածությունը:
Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես են ռազմական կործանիչները վազքուղով անցնում և օդ բարձրանում։ Պաշտոնապես նաև նշվում է, որ օդանավերի անձնակազմերը շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնում՝ ռուսական էքսկլավի՝ Կալինինգրադի օդային տարածքը հսկելու նպատակով։