«Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում իր լիակատար աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը՝ կապված հունիսի 24-ի իրադարձությունների հետ», - հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Նույն հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են նաև «միջազգային օրակարգին վերաբերող որոշ հարցեր, այդ թվում՝ Անդրկովկասում կայունության ապահովումն ու սիրիական կարգավորումը»։