Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հետագա զարգացման համար անհրաժեշտ է նոր սահմանադրություն ընդունել:
«Անհնարին է իրագործել «Թուրքիայի հարյուրամյակի» հայեցակարգը մի սահմանդրությամբ, որը ժամանակին ռազմական հեղաշրջումից հետո է ընդունվել»,- հայտարարել է Էրդողանը:
Նա կոչ է անում Մայր օրենքի նոր տարբերակում ամրագրել մահմեդական գլխաշորը կրելու կանանց իրավունքը:
Էրդողանը նաև քաղաքական ընդդիմախոսներին է հորդորել ներգրավվել նոր սահմանադրությունը կազմելու աշխատանքում: