Մատչելիության հղումներ

Մոլդովայի ՍԴ-ը ռուսամետ «Շոր» կուսակցության գործունեությունը «հակասահմանադրական» է ճանաչել


Մոլդովայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) ռուսամետ «Շոր» կուսակցության գործունեությունը «հակասահմանադրական» է ճանաչել, այդ վճռից հետո քաղաքական ուժը համարվում է լուծարված։ Միևնույն ժամանակ այս կուսակցության պատգամավորները կարող են շարունակել իրենց գործունեությունը խորհրդարանում, բայց արդեն որպես անկախ օրենսդիր։

2016 թվականին մոլդովացի օլիգար Իլան Շորի կողմից հիմնադրված «Շոր» կուսակցության օրինականությունը ստուգելու հարցով Մոլդովայի կառավարությունը Սահմանադրական դատարան է դիմել անցած նոյեմբերին։ Պաշտոնական Քիշնևը պնդում է, որ քաղաքական ուժի գործունեությունը ապակայունացնում է իրավիճակը երկրում։

«Շորը», որի առաջնորդը երկրից 1 միլիարդ դոլարի անհետացման աղմկահարույց գործի գլխավոր կասկածյալներից է, դատարանի վճիռը որակել է «խայտառակ և աննախադեպ»։

«Մենք Եվրոպայում առաջին երկիրն ենք, որտեղ ընդդիմադիր քաղաքական կուսակցություն է լուծարվում», - հայտարարել է քաղաքական ուժի փոխնախագահ Մարինա Տաուբերը։

Վերջին ամիսներին «Շորը» մի շարք հակակառավարական ցույցեր է կազմակերպել նախագահ Մայա Սանդուի և նրա արևմտամետ կառավարության հրաժարականի պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG