Մատչելիության հղումներ

Թուրք-ադրբեջանական համատեղ ձեռնարկությունը զրահաշապիկներ և սաղավարտներ է արտադրելու


Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները:
Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները:

Akıncılar անվամբ թուրքական տեքստիլ ընկերությունը և Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտը ստորագրել են համատեղ արտադրական ձեռնարկություն և աշխատանոց ստեղծելու պայմանագիր:

Akıncılar-ն այսօրվա դրությամբ Իզմիում բանակի համար արտադրում է զրահաշապիկներ, սաղավարտներ և համազգեստ: Թուրք-ադրբեջանական պայմանագրով արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ:

«Երեք տարվա ընթացքում եղբայրական հանրապետությունում արտադրությունն ամբողջությամբ կիրականացվի հայրենական հումքով: Ադրբեջանում առաջին անգամ կարտադրվեն գնդակադիմացկուն պարագաներ»,- ասել է Akıncılar ընկերության գործադիր տնօրեն Ահմեթ Ջան Ուզյունթեփեն:

Նրա խոսքով, Akıncılar-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի ճարտարագետները համատեղ ջանքերով են զարգացնելու արտադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG