Մատչելիության հղումներ

Իսպանիայում հուլիսի 23-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, արխիվ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, արխիվ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Այն ընդունվել է երեկ տեղական ընտրություններում իշխող ձախակողմյան կոալիցիայի կրած ծանր պարտությունից հետո:

«Այսօր հանդիպել եմ Նորին մեծություն թագավորի հետ (Ֆիլիպ 6-րդ) և տեղեկացրել եմ պետության ղեկավարին խորհրդարանը լուծարելու և համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին: Արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 23-ին՝ կիրակի օրը: Որոշումն ընդունել եմ երեկվա ընտրությունների արդյունքների կապակցությամբ», - ասել է Սանչեսը:

Իսպանիայի մայր օրենքով արտահերթ ընտրությունների նշանակումը վերապահվում է վարչապետին: Արտահերթ ընտրությունների մասին պաշտոնական որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG