Մատչելիության հղումներ

«Ես կարծում էի շնորհակալություն կասեն». Պուտինը` Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացած է Վրաստանի արձագանքից՝ վիզային ռեժիմի չեղարկման հարցով։ Այս մասին նա հայտարարել է «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպմանը։

«Ինձ համար միանգամայն անսպասելի էր արձագանքը, որը հաջորդեց։ Ես կարծում էի, որ բոլորը շնորհակալություն կհայտնեն, կասեն լավ է։ Բայց, ոչ, այնտեղ լրիվ անհասկանալի փոթորիկ բարձրացավ։ Շատ տարօրինակ է։ Եվ պարզապես, անկեղծ ասած, անսպասելի: Երբ կողքից եմ նայում, մտածում եմ՝ լրի՞վ են գժվել, թե՞ ինչ։ Պարզ չէ, թե ինչ է այնտեղ կատարվում», - Պուտինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանի ղեկավարը հավաստիացրել է, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկելու, ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու իր նպատակն է աջակցել այն մարդկանց՝ հենց Վրաստանում, որոնք ցանկանում են նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ՝ հենց Վրաստանում, ինչպես նաև ռուսաստանյան բիզնեսին ու քաղաքացիներին, որոնք սիրում են հարևան երկիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG