Մատչելիության հղումներ

Գեներալ Բրաունը՝ Միացյալ Նահանգների գլխավոր զորապետի թեկնածու


Գեներալ Չարզ Բրաունը, արխիվ:
Գեներալ Չարզ Բրաունը, արխիվ:

ԱՄՆ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Ջո Բայդենը ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Չարլզ Բրաունին առաջադրել է զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ (համապատասխանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին):

Բայդենը գեներալին չորս տարվա ժամկետով է առաջադրել այդ պաշտոնում, որում նա կփոխարինի գեներալ Մարկ Միլլիին:

«Գեներալ Բրաունը ձեռք է բերել զուսպ և արդյունավետ ղեկավարի համբավ»,- առաջադրման արարողության ժամանակ ասել է Բայդենը:

Եթե Սենատը հաստատի Բրաունին այդ պաշտոնում, ապա նա ամերիկյան զինված ուժերի պատմության ընթացքում կդառնա Քոլին Փաուելից հետո երկրորդ սևամորթ զինծառայողն, ով կղեկավարի շտաբերի պետերի միացյալ կոմիտեն:

Փաուելը 1989-1993 թվականներին է զբաղեցրել ԱՄՆ-ի գլխավոր զորապետի, իսկ 2001-2005 թվականներին՝ պետական քարտուղարի պաշտոնը:

Բայդենը սենատորներին կոչ է արել հաստատել Բրաունի թեկնածությունը, սակայն հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա, քանի որ հանրապետականները մտադիր են Պենտագոնին առնչվող այլ օրինագծերի վերաբերյալ նախապայմաններ ներկայացնել:

XS
SM
MD
LG