Մատչելիության հղումներ

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան. Մայր Աթոռի արձագանքը վարչապետին


Մայր Աթոռից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը։

«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, իհարկե եթե հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը, համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ», - «Ազատությանն» ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող են նաև քաղաքական գործունեություն ծավալել, երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչն ավելի ազնիվ կլինի, և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա», - ասել է նա։

Մայր աթոռ - իշխանություն հակամարտությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, այս ապրիլին էլ Մայր աթոռում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գարեգին Երկրորդը վերահաստատեց՝ հեռանալու հայրական հորդորը ուժի մեջ է։ Ապա Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից հակադարձեց, թե իշխանությունս Աստծուց է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG