Մատչելիության հղումներ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն «Ինտեր»-ը և «Մանչեսթր Սիթի»-ն


Միացյալ Թագավորություն - «Մանչեսթր Սիթի»-ն տոնում է հաղթանակը, Մանչեսթր, 17-ը մայիսի, 2023թ.
Միացյալ Թագավորություն - «Մանչեսթր Սիթի»-ն տոնում է հաղթանակը, Մանչեսթր, 17-ը մայիսի, 2023թ.

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչում, որը կայանալու է հունիսի 10-ին Ստամբուլում, կհանդիպեն իտալական «Ինտեր» և անգլիական «Մանչեսթր Սիթի» ակումբները:

Եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի դարձավ երեքշաբթի ուշ երեկոյան, երբ «Մանչեսթր Սիթի»-ն սեփական հարկի տակ 4:0 խոշոր հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը երկու թիմերի միջև ավարտվել էր ոչ-ոքի:

Նախօրեին «Ինտեր»-ն էր ապահովել իր մասնակցությունը եզրափակիչին՝ կիսաեզրափակիչում երկրորդ հաղթանակը տանելով միլանյան մյուս ակումբի՝ «Միլան»-ի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG