Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն, թեև կան զգայուն պահեր. Պեսկով


Ռուսաստանի և Հայաստանի դրոշները
Ռուսաստանի և Հայաստանի դրոշները

Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունները փայլուն ապագա ունեն, թեև կան զգայուն պահեր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա երկու դաշնակից երկրների հարաբերություններն անվանել է «հատուկ հարաբերություններ, գործընկերություն», որոնք ունեն խորը պատմական արմատներ:

Թե մասնավորապես որ ոլորտներում են զգայուն պահերը, Պեսկովը չի նշել։

Հայաստանը մի քանի անգամ պահանջել է Ռուսաստանից կատարել իր պարտականությունները Լաչինի միջանցքի առնչությամբ, որը շարունակում է փակ մնալ նախորդ տարեվերջից։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, ինչ պատվիրել է և ինչի համար վճարել է։

XS
SM
MD
LG