Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ ռուսական զորքերը նահանջել են Բախմուտ քաղաքից հյուսիս գտնվող դիրքերից


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ ռուսական զորքերը նահանջել են Բախմուտ քաղաքից հյուսիս գտնվող դիրքերից, որտեղ անցած ամառվանից ի վեր ծանր մարտեր են և որը պաշտպանական գիծ էր դարձել ուկրաինական բանակի և ռուսական ուժերի միջև:

ՌԴ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը այսօր հայտարարել է, որ ռուսական բանակը «նոր սահման է գրավել» Բերխովսկու ջրամբարի մոտ՝ «հաշվի առնելով դրա բարենպաստ պայմանները»:

Սա փաստացի նշանակում է նահանջ Բոգդանովկայի շրջանից։ Փորձագետների մեկնաբանությունների համաձայն՝ ռուս զինվորականների նահանջը թույլ է տալիս ուկրաինական զորքերին վերահսկել Չասով Յար տանող ճանապարհը, որը ներկա պահին դեպի Բախմուտ ուկրաինական բանակի մատակարարման միակ ուղին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG