Մատչելիության հղումներ

Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՀՀ ՊՆ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է երեք վիրավորների, ադրբեջանականը՝ մեկի մասին։

Պաշտոնական Բաքուն հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG