Մատչելիության հղումներ

Թբիլիսիում «ոստիկանական ավան» է կառուցվում


«Մեր որոշման համաձայն, սկսում ենք «ոստիկանական ավանի» կառուցումը՝ նախատեսված հազար ոստիկանի համար»,- այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նա հայտնել է, որ ծրագրի արժեքը 125 միլիոն լարի է, բայց ոստիկանները խորհրդանշական գումար են վճարելու՝ մեկ քառակուսի մետրի համար 300 լարի։

«Ցանկանում եմ մեր հպարտ հերոս ոստիկաններին հայտնել, որ սա միանգամյա ծրագիր չէ, «ոստիկանական ավանների» կառուցումը կշարունակվի նաև ապագայում։ Մենք ցանկանում ենք, որ դա երաշխավորված լինի օրենսդրական մակարդակով»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել «ոստիկանական ավանի» շինարարության հիմնարկեքի արարողությունը։ Կառուցապատող ընկերությունը խոստացել է գործն ավարտել երկու տարի անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG