Մատչելիության հղումներ

Լենցովն արդեն Արցախում է. Սամվել Բաբայան


Լենցովը Դոնեցկում, 2014թ․
Լենցովը Դոնեցկում, 2014թ․

Խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովն արդեն Արցախում է, այսօրվանից նա պետք է սկսի բանակցությունները ադրբեջանական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետը հանելու շուրջ, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

Ըստ Բաբայանի՝ ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարի հեղինակության հարցն է լինելու։

Պաշտոնական աղբույրներն առայժմ չեն հաստատում, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշոտնանկ է արվել և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, 66-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։

XS
SM
MD
LG