Մատչելիության հղումներ

Գերմանիայում երկաթուղայինների գործադուլ է


Գերմանիայի երկաթուղային կայարաններից մեկը մարտի 27-ի գործադուլի ժամանակ
Գերմանիայի երկաթուղային կայարաններից մեկը մարտի 27-ի գործադուլի ժամանակ

Այսօր առավոտից Գերմանիայում երկաթուղային տրանսպորտը կաթվածահար է եղել ոլորտի աշխատակիցների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմանները:

Արհմիությունները, վկայակոչելով երկրում կտրուկ գնաճը, աշխատավարձի առնվազն 12 տոկոս բարձրացում են պահանջում` ամսական 650 եվրոյից ոչ պակաս։

Նույն պահանջով երկրի տրանսպորտի ոլորտի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել նաև անցած ամիս, ինչը դարձավ Գերմանիայում վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլը: Ցամաքային տրանսպորտից բացի, չեղարկվել էին երկրի օդանավակայանների գրեթե բոլոր չվերթները, այդ թվում՝ խոշորագույն տրանսպորտային հանգույցներում՝ Մայնի Ֆրանկֆուրտում և Մյունխենում։ Իշխանությունների հետ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG