Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ Արցախում «գյուղաշխատանքների քողի տակ փորձել են խրամատներ փորել»


Արցախ - Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից գնդակոծված տրակտոր, մարտ, 2023թ.
Արցախ - Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից գնդակոծված տրակտոր, մարտ, 2023թ.

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է , որ այսօր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում «հայկական անօրինական զինված կազմավորման անդամները գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ փորձել են խրամատներ փորձել Ֆուզուլի Յուխարա Վեյսելի բնակավայրի ուղղությամբ»։

«Մեր ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են», - ասվում է հաղորդագրությունում։

Այլ մանրամասներ ադրբեջանական կողմը չի հաղորդել:

Պաշտոնական Ստեփանակերտը տեղեկատվությունն առայժմ չի մեկնաբանել: Այդուհանդերձ, վերջին շրջանում Արցախից պարբերաբար հաղորդում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների կրակոցների մասին:

XS
SM
MD
LG