Մատչելիության հղումներ

Բաքուն հերքում է, թե Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ


Բաքուն հերքում է տեղեկությունները, թե Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը կանչվել է այդ երկրի արտգործնախարարություն։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել` դրանում տեղեկացնելով, որ Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ։

«Հայկական մամուլի տարածած այս լուրը հայկական կողմի հերթական սուտն ու շահարկումն է, որն իրականությանը չի համապատասխանում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG