Մատչելիության հղումներ

Արցախի ՆԳՆ. Ադրբեջանցիները գնդակոծել են Թաղավարդում գյուղաշխատանքներ կատարող տրակտորը


Արցախի Թաղավարդ գյուղը, արխիվ
Արցախի Թաղավարդ գյուղը, արխիվ

Արցախի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է այսօր ադրբեջանական մարտական դիրքերից Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ կրակոցների մասին, երբ նա գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել տրակտորով:

«Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին, տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:

XS
SM
MD
LG