Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց


Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ արտահերթ գործակարգավարական նիստում:

«Հիմա, երբ որ ավագանու ընտրությունները մոտ են ու կառավարության ու քաղաքապետարանի համագործակցությունը լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ», -ասել է Սարգսյանը։

38-ամյա Հրաչյա Սարգսյանը պաշտոնավարում է ավելի քան մեկ տարի։ Նա քաղաքապետ դարձավ Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։ Մարությանին իշխող թիմը անվստահություն հայտնեց, քանի որ պատերազմին հաջորդած խորհրդարանական ընտրություններում նա չաջակցեց Նիկոլ Փաշինյանին։


Հրաչյա Սարգսյանին Երևանի բնակիչները հիմնականում տեսնում էին նիստեր վարելիս, որի ժամանակ չէր խնայում ենթականերին ու նկատողություններ շռայլում։ Վերջին ամիսներին հանրային վայրերում փոխքաղաքապետ Ավինյանն է ակտիվ երևում, կարմիր ժապավեններ կտրում։ Կառավարության նիստերին էլ է նա մասնակցում, ոչ թե՝ քաղաքապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG