Մատչելիության հղումներ

Եվս 12 բուժառու այսօր Արցախից տեղափոխվել է Հայաստան


Արցախից այսօր ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 12 անձ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, 10 բուժառուներ էլ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 194 հիվանդ։

Նախարարությունը նշում է, որ իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Անցած տարվա դեկտեմբերի 12-ից որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակ են պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը, սակայն այդ որոշումից ավելի քան երեք շաբաթ անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն։

XS
SM
MD
LG