Մատչելիության հղումներ

Բաքուն ծրագրում է մինչև տարեվերջ սկսել Լաչինի բնակեցումը 


Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Միլի մեջլիսում հայտարարել է, որ կառավարությունը ծրագրում է մինչև այս տարվա վերջը սկսել Լաչինի բնակեցման գործընթացը:

«Ենթադրաբար, Զաբուխ ու Սուս գյուղերում կբնակեցվի 296 ընտանիք», - հայտարարել է Ասադովը՝ հիշեցնելով, որ այս օրերին արդեն Թալիշ գյուղում 20 ընտանիք է հաստատվել:

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ անցյալ տարվա օգոստոսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG