Մատչելիության հղումներ

2022-ին Հայաստան է տեղափոխվել մոտ 110 հազար ՌԴ քաղաքացի. Քերոբյան


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, արխիվ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, արխիվ

Անցյալ տարի Հայաստան է տեղափոխվել մոտ 110 հազար Ռուսաստանի քաղաքացի, այսօր «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2022 թվականի համար զուտ ռելոկացիան կազմում է մոտավորապես 108-110 հազար քաղաքացի, այսինքն՝ այդքան ռուսներ են եկել Հայաստան և մնացել մշտական բնակության», - թերթին ասել է նա։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ անցյալ տարի բացվել է մոտ 2,5 հազար իրավաբանական անձ ռուսաստանցի մասնակիցներով, ևս 4 հազար բիզնես գրանցել են անհատ ձեռնարկատերերը։ Տարեկան միջինը 500 բիզնես են բացում ռուսաստանցիները, նշել է նա՝ հավելելով, որ ընկերությունները տարբեր մեծության են՝ մի մասն ունի 600-700 աշխատող, մյուսները՝ մեկ մարդ։

«Ռուսների հոսքի և ռուսական բիզնեսի Հայաստան տեղափոխման շնորհիվ մենք սկսեցինք շատ բարձր աճի տեմպեր ցույց տալ», - մանրամասնել է Քերոբյանը՝ նշելով նաև ՀՆԱ-ի աճը։

Հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2022 թվականին Ռուսաստանից մարդկանց տեղափոխումը դրականորեն է ազդել Հայաստանի տնտեսության վրա, ինչի արդյունքում ՀՆԱ-ի պլանավորված աճի տեմպը գրեթե կրկնապատկվել է՝ 7 տոկոսի փոխարեն գնահատվում գրեթե 13 տոկոս:

XS
SM
MD
LG