Մատչելիության հղումներ

Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 43-ի


Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվն, այսօր ժամը 10:00-ի դրությամբ, հասել է 43-ի։

Ըստ Առողջապահության նախարարության՝ 17 քաղաքացի հոսպիտալացված է, 15-ը՝ ոչ, 11-ը՝ դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Նախարարությունը կրկին հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար՝ հորդորելով կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Ըստ հաղորդման՝ պատվաստման ենթակա են նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Կարմրուկն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծանր վարակ է։ Կարմրուկի նախանշանները շատ նման են արդեն շրջանառվող սուր շնչառական վարակների ախտանշաններին՝ բարձր ջերմություն, հարբուխ, աչքերի բորբոքում, քթահոսություն, մինչև մարմնի ցանը՝ սպիտակ բծեր, կամ ցան բերանի խոռոչում, վախ լույսից և ոչ միայն։

XS
SM
MD
LG