Մատչելիության հղումներ

Բայրամով․ «Հայաստանը չի դադարում սադրանքների դիմել»


«Հայաստանը չի հրաժարվում սադրանքներից», - այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Միշել Սիսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խաղաղարար ջանքերին, Հայաստանը շարունակում է սադրանքների դիմել», - APA գործակալության փոխանցմամբ` պնդել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։ Բայրամովի խոսքով «Հայաստանը չնայած ստանձնած պարտավորություններին, շարունակում է ականային վտանգներ ստեղծել»։

Հայկական կողմը հերքում է սադրանքների դիմելու մասին հայտարարությունները։

Ադրբեջանական զինուժի երեկվա դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, հայտնել է Արցախի ոստիկանությունը։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նաև հայտարարեց, որ ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով, որի մեջ զենք կամ զինամթերք չի եղել՝ հերքելով Բաքվին։

XS
SM
MD
LG