Մատչելիության հղումներ

Կարմրուկի դեպքերի թիվը հասավ 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի․ ԱՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր ժամը 10:00-ի դրությամբ՝ կարմրուկի դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նախարարությունը նշում է, որ հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ վարակվածներից15 երեխա են, 5-ը՝ մեծահասակ։ Ըստ նախարարի՝ առաջին դեպքը ներթափանցել է արտերկրից։ «Հիվանդացել է բալիկ, որից հետո արդեն վարակվել են նաև այլ անձինք», - ասաց նախարարը։

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

Նախարարությունը հորդորում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Ըստ ԱՆ-ի՝ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG