Մատչելիության հղումներ

«Նոր Զովքի» սեփականատերը, տնօրենը, գլխավոր հաշվապահն ու ևս մեկ փոխկապակցված անձ կալանավորվել են


«Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա․Ա․-ն, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ն, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ն, ինչպես նաև ընկերությանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ն երկու ամսով կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն։

Երեկ Կոմիտեն տեղեկացրել էր վերոնշյալ անձանց ձերբակալության մասին՝ «Նոր Զովքում» առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները չկատարելու, օժանդակելու համար։

Ըստ Կոմիտեի՝ նրանց գրոծողությունների արդյունքում 2019-2023թթ․ ընթացքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2 մլրդ․ 205 մլն. 858 հազար 586 դրամ ավելացված արժեքի հարկ և 1 մլրդ. 921 մլն. 752 հազար 578 դրամ շահութահարկ:

Երեկ արձագանքելով՝ «Նոր Զովքը» մտահոգություն էր հայտնել, թե այս «գործողությունները նպատակ ունեն խաթարել ընկերության բնականոն գործունեությունը»:

Ընկերությունը նաև կասկածի տակ էր դրել Քննչական կոմիտեի տարածած թվերն ու գումարները, որոնք, ըստ «Նոր Զովքի», հաշվարկված են «ենթադրությունների հիման վրա»:

«Նոր Զովք» ընկերությունը հետևողական է լինելու քննությունն օբյեկտիվ դաշտ վերադարձնելու, գործընթացի անօրինականությունները բացահայտող հանգամանքները ներկայացնելու և ընկերության բարի համբավը վնասելու փորձերը կանխելու հարցում», - ասված էր հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG