Մատչելիության հղումներ

Կոսովոյում ստուգվել է հայկական զորախմբի մարտունակությունը


Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։

Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։ Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով:

Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը փետրվարի 10-ի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG