Մատչելիության հղումներ

Հանդիպում են Հայաստանի և Եգիպտոսի նախագահները


Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով այստեղ ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույց են անցկացնում, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Եգիպտոսի նախագահը երկօրյա այցով է Հայաստանում, ժամանել է երեկ՝ Ադրբեջանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG