Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում. ԱԳՆ խոսնակ


ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը՝ անդրադառնալով երեկ ՀԱՊԿ քարտուղարության տարածած հաղորդագրությանը:

«Առաջին հերթին կցանկանայինք նշել, որ Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։

Քարտուղարության խնդիրները հստակորեն սահմանված են Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում: Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է:

Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով», - նշել է ԱԳՆ խոսնակը:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը երեկ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի քարտուղարությունը և միավորված շտաբը կարծում են, որ կոալիցիոն խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասով Հայաստանի պարտավորությունները կկատարվեն: Նա ասել է, որ հայկական կողմից պաշտոնապես ծանուցում չեն ստացել այդ զորավարժությունները չեղարկելու մասին։

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն էլ աձագանքելով այս հայտարարությանն՝ ասել է, որ Պաշտպանության նախարարությունը հունվարի 5-ին է տեղեկացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբին՝ Հայաստանում ծրագրված զորավարժությունները աննպատակահարմար համարելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG