Մատչելիության հղումներ

Վերիշենի մոտակա սարում հրդեհը ադրբեջանական ԶՈՒ կողմից չէր. ՊՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, թե երեկ երեկոյան Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, Վերիշենի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, խոտածածկույթի այրվելու մասին տեղեկությունը Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ուրբաթ օրը ժամը 21։49-ին, գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում, ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացրել է հերթապահություն: Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։

Ժամը 22։33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG