Մատչելիության հղումներ

Վախճանվել է անվանի իտալացի ֆուտբոլիստ Ջանլուկա Վիալին


Ջանլուկա Վիալին տոնում է Անգլիայի նկատմամբ Իտալիայի հաղթանակը Եվրոպայի ֆուտբոլի 2020 թվականի առաջնության եզրափակիչում:
Ջանլուկա Վիալին տոնում է Անգլիայի նկատմամբ Իտալիայի հաղթանակը Եվրոպայի ֆուտբոլի 2020 թվականի առաջնության եզրափակիչում:

58 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել է Իտալիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալներ վաստակած Ջանլուկա Վիալին:

Քաղցկեղը հայտնաբերվել է 2017-ին: Վիալին 17 ամիս շարունակ քիմիաթերապիայի է ենթարկվել և 2020-ին հայտնել է հիվանդությունը հաղթահարելու մասին, սակայն 2021-ին ստիպված նորից սկսել է բուժում ստանալ:

Ջանլուկա Վիալին վերջին շրջանում աշխատել է Sky Sports հեռուստակայանում որպես ֆուտբոլի հարձերով փորձագետ:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա խաղացել է «Կրեմոնեզե», «Սամպդորիա» և «Յուվենտուս» իտալական ակումբներում, ապա տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»:

«Յուվենտուսի» կազմում Վիալին վաստակել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը և ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը (այժմ՝ Եվրոպայի լիգայի գավաթ): Վիալին տարբեր տարիներին նաև դարձել է Իտալիայի և Անգլիայի չեմպիոն:

Կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է որպես մարզիչ «Ուոթֆորդ» և «Չելսի» ակումբներում:

Վերջինս նրա ղեկավարության օրոք շահել է Անգլիայի գավաթը, Անգլիայի լիգայի գավաթը, Անգլիայի Սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

2019 թվականին Վիալին նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի պատվիրակության ղեկավար: 2021-ին Իտալիան դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2022-ին Վիալին առողջական վիճակի վատթարացման հետևանքով ազատել է այդ պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG