Մատչելիության հղումներ

Բրազիլիայում վերջին հրաժեշտն են տալիս Պելեին


Բրազիլիա - Սանտոսի մարզադաշտում վերջին հրաժեշտն են տալիս Պելեին, 2-ը հունվարի, 2022թ.
Բրազիլիա - Սանտոսի մարզադաշտում վերջին հրաժեշտն են տալիս Պելեին, 2-ը հունվարի, 2022թ.

Բրազիլիայի Սանտոս ավանի «Վիլա Բելմիրո» մարզադաշտում երեկվանից անցկացվում է լեգենդար ֆուտբոլիստ Պելեի հրաժեշտի արարողությունը։

Պելեի դագաղը դրվել է մարզադաշտում, որտեղ նա խփել է իր կարիերայի լավագույն գոլերից մի քանիսը: Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ դագաղը Սանտոսի փողոցներով անցկացնելուց հետո։ Սպասվում է, որ նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ներկա կլինի հուղարկավորությանը:

Պելեի երկրպագուները մարզադաշտի մուտքի մոտ հերթ են կանգնում՝ ֆուտբոլիստին հրաժեշտ տալու համար։ Նրանցից շատերը դեռ լուսաբացից առաջ էին եկել։

Պելեն մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո։ Վերջին տարիներին նա քաղցկեղի բուժման կուրս էր անցնում։

XS
SM
MD
LG