Մատչելիության հղումներ

Սերգեյ Շոյգուն այցելել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» գոտի


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» գոտի (Մոսկվան ռուս-ուկրաինական պատերազմն անվանում է «հատուկ ռազմական օպերացիա»-խմբ.):

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի նշել, թե կոնկրետ երբ է Շոյգուն մեկնել այդ գոտի և դրա որ հատվածն է այցելել:

«Սերգեյ Շոյգուն տեսչական այցի ընթացքում ստուգել է զինծառայողների տեղակայման պայմանները և տեխնիկայի վիճակը, նա լսել է հրամանատարների զեկույցները»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Շոյգուն նաև ստուգել է դաշտային հոսպիտալների աշխատանքը, զինծառայողների կացարանների կահավորումը, ջեռուցման մակարդակը և զինծառայողների համար սննդի պատրաստման պայմանները:

Սերգեյ Շոյգուն այցի ավարտին առաջնագծի զինծառայողներին շնորհավորել է գալիք Ամանորի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG