Մատչելիության հղումներ

Դավթաշենի կամրջին, ըստ նախնական տվյալների, բախվել է 29 ավտոմեքենա. կան տուժածներ


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

ժամը 11։20-ի դրությամբ Երևանի Դավթաշենի կամրջի վրա երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավելի վաղ նախարարությունը հաղորդել էր, որ այսօր, վաղ առավոտյան, կամրջին, ըստ նախնական տվյալների, բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած: Պատահարի հետևանքով Դավթաշենի կամրջով երթևեկությունն արգելափակվել էր։

ԱԻՆ-ը վարորդներին զգուշացրել էր մայրաքաղաքում թանձր մառախուղի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG